Ուռուցքաբանություն
Էնոթերապիա կամ գինեբուժություն
Գինու բուժական հատկությունները մարդկությանը հայտնի են եղել դեռեւս հնագույն ժամանակներից, իսկ հանրահայտ ֆրանսիացի միկրոկենսաբան Լուի Պաստերը գինու մասին գրել է. «Դիետիկ տեսանկյունից խաղողի գինին իր բաղադրությամբ, հեշտամարսությամբ համարվում է շատ օգտակար: Այն կարող է համարվել ըմպելիքներից ամենահիգիենիկը»:
Գինու չափավոր օգտագործումը ոչ միայն վնասակար չէ, այլ նույնիսկ համարվում է դեղ: Հայտնի հույն բժիշկ Հիպոկրատն ասում է. «Գինին անհրաժեշտ է ինչպես առողջներին, այնպես էլ հիվանդներին, իհարկե, եթե այն օգտագործվում է նշանակված քանակությամբ ու ժամանակին»:
Գինու բաղադրության մեջ կան բոլոր այն նյութերը, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի կենսագործունեությունը ապահովելու համար` սպիտակուցներ, անփոխարինելի ամինաթթուներ, ածխաջրեր, խնձորաթթու, կիտրոնաթթու, վիտամիններ եւ այլ շատ կենսաբանական ակտիվ միացություններ:
Կատարվող հետազոտությունները ցույց են տվել, որ գինու չափավոր օգտագործումը նվազեցնում է սրտամկանի կաթվածի, ուղեղի արյան զեղման, ուռուցքային հիվանդությունների առաջացման հավանականության վտանգը: Այսօր շատ առողջարաններում ճաշի, ընթրիքի հետ պարտադիր մատուցվում են բնական չոր գինու տեսակներ, եւ գոյություն ունեն հատուկ էնոթերապիայի կուրսեր: Իսկ այժմ այն մասին` թե որ հիվանդության համար կոնկրետ որ գինին պետք է օգտագործել:
Գինու խերես տեսակը ոչ մեծ չափաբաժնով կարող է կարգավորել արյան բարձր ճնշումը, իսկ մեդերա տեսակը բարձրացնում է տոնուսը: Սեղանի սպիտակ գինիները եւս բարձրացնում են տոնուսը: Վարդագույն գինիներն ավելի շատ նախատեսված են նեւրոզների բուժման համար, ինչպես նաեւ` ստամոքսի, լյարդի, հիպերտոնիայի վիճակը թեթեւացնելու համար: Իսկ ահա սպիտակ աղանդերային գինիները սրտամկանը սնուցում են գլյուկոզայով: Նաեւ հաճախակի արյունահոսություն ունեցողներին խորհուրդ է տրվում օգտագործել սպիտակ գինի:
Կարմիր գինիներն առհասարակ շատ լավ են ճարպակալման ու աղիքային հիվանդությամբ տառապողների համար: Իսկ ընդհանրապես կարմիր գինին ավելի օգտակար է, քան սպիտակ գինին, քանի որ դրանք օժտված են բակտերիոցիդային հատկություններով եւ դրականորեն են ազդում աղիների լորձաթաղանթի վրա: Արյունատար անոթների հիվանդությունների, օրինակ` անեմիայի դեպքում շատ լավ են կարմիր գինու մեդոկ, պոմերոլ, սենտ-էմիլիոն տեսակները` 50 գր յուրաքանչյուր ուտելուց: Սրտային անբավարարության ոչ ծանր դեպքերի ժամանակ կարելի է խմել կարմիր գինու օրդինար կամ գրավ տեսակները:
Ընդհանրապես շատ բժիշկներ կարմիր գինին խորհուրդ են տալիս` որպես պրոֆիլակտիկ միջոց օգտագործել սրտանոթային համակարգի հիվանդություն ունեցողներին (աթերոսկլերոզ, սրտի կաթված), ինչպես նաեւ մրսածության դեպքում շատ լավ օգնում է տաք գինին: Այն համարվում է գերազանց հակաբիոտիկ եւ կարող է վերացնել ժանտախտային վիբրիոններ, աղիքային վտանգավոր մանրէներին ու տիֆի հարուցիչներին: Այն կարող է 100 տոկոսով վնասազերծել ու մաքրել նեխած ջուրը:
Նախկինում մարդիկ Ղրիմում ժանտախտից փրկվել են կարմիր գինու օգնությամբ` ավելացնելով այն խմելու ջրին: Բացի այդ, ապացուցված է, որ կարմիր գինին հիանալի պրոֆիլակտիկ միջոց է քաղցկեղածին բջիջները վերացնելու համար: Իզուր չէ, որ միջերկրածովյան երկրներում, որտեղ խմում են կարմիր գինի` Ֆրանսիա, Իտալիա, Իսպանիա, Պորտուգալիա, սրտանոթային համակարգի հիվանդություններն ավելի քիչ են հանդիպում, քան այն երկրներում, որտեղ գինու փոխարեն խմում են գարեջուր, վիսկի, օղի` Անգլիա, Ռուսաստան, ԱՄՆ եւ այլն:
Գինին հատկապես ցուցված է օգտագործել տարեցներին` քունն ու նյութափոխանակությունը կարգավորելու համար: Ֆրանսիացիներն ասում են.«Գինին ծերերի կաթն է»: Համաձայնելով նրանց հետ` ամեն դեպքում պետք է հիշել չափի մասին:
10.12.2009 Կարդացեք նաև
Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...
21.03.2024
Հայտնի փաստ է, որ կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը: Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է...
18.12.2023
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
28.08.2023
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
07.03.2023
Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոքչյանը: Կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը...
27.02.2023
Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...
21.02.2023
Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող մասնագիտությունն է: Գրեթե ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս, կամ ամեն շաբաթ նորություններ են լինում այդ ոլորտում...
06.12.2022
Վերջին տարիներին նկատվո՞ւմ է գլխուղեղի ուռուցքների դեպքերի հաճախացում
Ցավոք, գլխուղեղի նորագոյացությունները վերջին տարիներին ավելի հաճախ են հանդիպում, հատկապես...
05.12.2022
Կոնտրաստային մամոգրաֆիան կրծքագեղձերի հետազոտման ռենտգեն մեթոդ է, այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման զգայուն մեթոդներից մեկը: Իր զգայունությամբ գրեթե չի զիջում ՄՌՏ հետազոտությանը...
20.10.2022
Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...
07.10.2022
20.09.2022
Կրծքագեղձի բիոպսիան ախտորոշիչ նպատակով կասկածելի հատվածից հյուսվածքի կամ բջիջների ստացումն է և կրծքագեղձի քաղցկեղր վերջնական ախտորոշման միջոց է...
16.09.2022
Ներկայում ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշման միակ տարբերակը բիոպսիան է: Բիոպսիայի ժամանակ հետազոտության համար գեղձից վերցվում են բջիջներ կամ հյուսվածք: Լաբորատոր հետազոտության արդյունքում...
30.08.2022
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
